«Ատալանտայի» գլխավոր տնօրենը՝ Ալեքսեյ Միրանչուկի՝ «Տորինո» հնարավոր տրանսֆերի մասին

«Ատալանտայի» գլխավոր տնօրեն Լուկա Պերկասին պատասխանել է կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի՝ «Տորինո» տեղափոխվելու վերաբերյալ լրագրողների հարցին։

«Միրանչուկը «Տորինոյու՞մ»: Ակումբը հետաքրքրվածություն ունի, դա նորմալ է: «Տորինոն» ու նրանց մարզիչը մեզ նման հատկանիշներ ունեն, ուստի նրանց հետաքրքրությունը հասկանալի է։

«Ատալանտան» կազմի հետ կապված խնդիրներ չունի, մենք բոլոր դիրքերում ունենք ֆուտբոլիստներ: Այս տարի մենք չենք մասնակցում եվրագավաթներին, բայց կան դիրքեր, որոնք կցանկանայինք ամրապնդել»,- Պերկասիի խոսքերն է մեջբերում Bergamo Corriere-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Տորինոն» կարող է վարձակալել ռուս ֆուտբոլիստին։