«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Բրայան Կրիստանտեի հետ

«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Բրայան Կրիստանտեին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «գայլերի» հետ ավարտվում է 2024 թվականին, սակայն հռոմեական ակումբը նախատեսում է նրան առաջարկել մինչև 2026 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։

27-ամյա կիսապապաշտպանի աշխատավարձը կաճի՝ հասնելով մինչև տարեկան 3 միլիոն եվրոյի։ Սակայն նշվում է, որ Կրիստանտեն կարիերան շարունակելու այլ տարբերակներ ևս ունի: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»: