«Բարսելոնան» սառեցրել է Սեզար Ասպիլիկուետայի վերաբերյալ «Չելսիի» հետ բանակցությունները

«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է Sport.es-ը:

Լոնդոնյան ակումբը պնդում է, որ պաշտպանի պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվել է ևս մեկ մրցաշրջանով և չի ցանկանում նրան բաց թողնել։ Այդ պատճառով Ասպիլիկուետայի տրանսֆերային գինը բարձր է, «Բարսան» պատրաստ չէ բավարարել «Չելսիի» ֆինանսական պահանջները:

Այսպիսով, կատալոնացիների գլխավոր թիրախը շարունակում է մնալ «Չելսիի» մեկ այլ պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն: