«Արսենալն» առաջիկայում կհայտարարի Գաբրիել Ժեզուշի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը շուտով կներկայացվի որպես «Արսենալի» ֆուտբոլիստ: Ակումբներն արդեն ձևակերպել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» հարձակվողի համար կվճարեն 45 միլիոն ֆունտ ստերլինգ, 25-ամյա բրազիլացու հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ժեզուշն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել Լոնդոնում:

2021/22 մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։