Հայտնի է, թե որտեղ կցանկանար կարիերան շարունակել Պաուլո Դիբալան

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով միանգամից մի քանի ակումբ է հետաքրքրվում։

Corriere della Sera-ի համոզմամբ՝ ռմբարկուին ցանկանում են թիմ հրավիրել «Նապոլին», «Միլանը», «Մոնցան» ու «Ինտերը»։

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Պաուլոն նախընտրում է տեղափոխվել «Միլան» կամ «Ինտեր»։