Ռոբերտ Լևանդովսկին և Չավին կրկին հանդիպել են

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հանդիպել են Իբիցայում հանգստի ժամանակ։

AS-ի տեղեկություններով՝ Լևանդովսկին Չավիին ասել է, որ ցանկանում է աշխատել նրա հետ։

Չավին կարծում է, որ նախքան մինչմրցաշրջանային հավաքը 33-ամյա ռմբարկուն կտեղափոխվի «կապտանռնագույնների» ճամբար։

2021/22 մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայում» անցկացրել է 50 հանդիպում, խփել 46 գոլ։