Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ:

«Ներաձուրիները» 33-ամյա ֆուտբոլիստի անվճար տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» նրա հեռանալուց հետո:

«Ինտերը» չի հայտնում պայմանագրի մանրամասները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը ժամկետով՝ մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։