«Մոնցան» կփորձի պայմանագիր կնքել 2 աստղային ֆուտբոլիստի հետ

«Մոնցան» Ա Սերիայի ուղեգիր նվաճելուց հետո ձգտում է ուժեղացնել թիմի կազմը՝ հրավիրելով անվանի ֆուտբոլիստների:

Ըստ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ Սիլվիո Բեռլուսկոյի ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալային, ով այժմ ազատ գործակալ է։

«Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին արդեն կապի մեջ է Իկարդիի կնոջ և գործակալ Վանդա Նառայի ու Դիբալայի գործակալի հետ: