Գոհար Վարդանյանը՝ «Ուրարտուի» նոր գլխավոր տնօրեն

«Ուրարտուի» գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Գոհար Վարդանյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» երկրպագուները Գոհար Վարդանյանին ծանոթ են դեռ ակումբում նրա նախկին գործունեությունից. 2015 թվականի սեպտեմբերից նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերին նշանակվել «Ուրարտուի» գործադիր տնօրեն, իսկ 2020 թվականի հուլիսին դարձել է ակումբի աշխատակազմի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերին Գոհար Վարդանյանը դադարեցրել է իր գործունեությունը ակումբում, սակայն 10 ամիս անց վերադարձել է՝ ստանձնելով գլխավոր տնօրենի պաշտոնը։