«Մարսելը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում

«Մարսելը», որը նախօրեին հայտարարել էր Խորխե Սամպաոլիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին, ակտիվորեն փոխարինող է փնտրում նրան։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «Մարսելի» նախագահ Պաբլո Լոնգորիայի շորթ ցուցակում երկու թեկնածու կա՝ 44-ամյա խորվաթ Իգոր Տյուդորը, ով մայիսի վերջին հեռացվել էր «Վերոնայից», և իսպանացի Մարսելինո Գարսիան, ով մրցաշրջանի վերջում լքել էր Բիլբաոյի «Ատլետիկը»։

Հավելենք, որ Սամպաոլին «Մարսելը» գլխավորում էր 2021 թվականի փետրվարից։