Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտեր» տեղափոխությունը

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր զգացողություններով «Ինտեր» տեղափոխվելուց հետո։

«Շատ ուրախ եմ նման հրաշալի ակումբին միանալու համար: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին հասնել մեր նպատակներին»,- գրել է Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։