«Ֆուլհեմը» ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Ֆուլհեմը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին:

Ըստ 90min-ի՝ լոնդոնյան ակումբը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ իվուարցու տրանսֆերի վերաբերյալ հարցում կատարելու համար: Լոնդոնցիները ցանկանում են մեկ մրցաշրջանով վարձակալել 28-ամյա պաշտպանին՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում Բային «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, սակայն գոլ չի խփել: