Հայտնի է՝ երբ Քրիստոֆ Գալտիեն կգլխավորի ՊՍԺ-ն

Հայտնի է դարձել, թե երբ է  Քրիստոֆ Գալտիեն պայմանագիր կնքելու ՊՍԺ-ի հետ։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ ֆրանսիացի մասնագետը պայմանագիր կկնքի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, երբ թիմը կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Գալտիեի համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված կլինի երկու տարով։

Փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պայմանագրի խզումից հետո կլքի թիմը։