Դանի Ալվեսը կարիերայի շարունակության 2 տարբերակ ունի

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կարող է կարիերան շարունակել հայրենիքում՝ «Ատլետիկո Պարանաենսում» կամ «Ֆլումինենսում», հաղորդում է Goal-ը:

39-ամյա ֆուտբոլիստը վերջին վեց ամիսն անցկացրել էր «Բարսելոնայում», սակայն մրցաշրջանի վերջում դարձել է ազատ գործակալ։

Նշվում է, որ Ալվեսը չի կորցնում ԱԱ-2022-ին Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելու հույսը և դրա համար նրան մշտական ​​խաղային պրակտիկա է անհրաժեշտ։