Անդրե Օնանան՝ «Ինտեր» տրանսֆերի մասին. «Երազանքներն իրականանում են»

«Ինտերի» նորեկ Անդրե Օնանան մեկնաբանել է իր տեղափոխությունը միլանյան ակումբ:

«Երազանքներն իրականանում են: Ես շատ ուրախ եմ իմ նոր ակումբին միանալու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին, «Ինտերի» ղեկավարությանը, մարզչին և թիմին՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է Օնանան։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա դարպասապահը 10 հանդիպում է անցկացրել «Այաքսի» կազմում՝ բաց թողնելով 12 գնդակ և 2 անգամ անառիկ պահել դարպասը: