Պաշտոնական. Դին Հենդերսոնը տեղափոխվեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» նոր մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր Լիգայում։

2021/22 մրցաշրջանում Հենդերսոնն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում բաց է թողել 3 գնդակ։