«Սասուոլոյի» գլխավոր տնօրենը մեկնաբանել է Սկամակայի՝ ՊՍԺ տեղափոխության լուրերը

«Սասուոլոյի» գործադիր տնօրեն Ջովանի Կարնևալին արձագանքել է հարձակվող Ջանլուկա Սկամակայի՝ ՊՍԺ-ի հնարավոր տեղափոխության լուրերին։

«Վերջին 10 օրվա ընթացքում մենք ոչ մի կապ չենք ունեցել ՊՍԺ-ի հետ՝ կապված Սկամակայի գործարքի հետ: Կարող եմ ասել նաև, որ Ա Սերիայի ակումբների հետ բանակցություններ չեն ընթանում։ Հնարավոր է՝ մենք բանակցել ենք արտերկրի այլ ակումբների հետ։ Նրա նկատմամբ հետաքրքրություն կա»,- ասել է գործադիր տնօրենը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիներն Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 35 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ։