«Բոկա Խունիորսը» պայմանագիր է առաջարկել Արտուրո Վիդալին

«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը չիլիացուն առաջարկել է մինչև 2023 թվականի դեկտեմբեր ժամկետով պայմանագիր, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Վիդալի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ տարի։ Նշվում է, որ ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա միլանյան ակումբից, իսկ «Բոկան» այժմ աշխատում է կիսապաշտպանի տրանսֆերի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլական «Ֆլամենգո» ակումբը: