Լյուկա Զիդանն ազատ գործակալ է դարձել

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Լյուկա Զիդանը հեռացել է իսպանական ակումբից։

24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը, ով Զինեդին Զիդանի որդին է, ավարտվել է հունիսի 30-ին։

Զիդանը «Ռայո Վալյեկանոյին» միացել էր 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մադրիդի «Ռեալի» սանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 13 խաղ՝ բաց թողնելով 17 գոլ և 2 անգամ անառիկ պահել դարպասը։