Պաշտոնական. Կորենտեն Տոլիսոն վերադարձավ «Լիոն»

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն պայմանագիր է կնքել «Լիոնի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Վերջին հինգ մրցաշրջանները ֆրանսիացին անցկացրել էր «Բավարիայում», որտեղ տեղափոխվել էր «Լիոնից»:

Նախորդ մրցաշրջանում Տոլիսոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։