«Ռեալի» արտագնա մարզաշապիկը՝ 2022/23 մրցաշրջանի համար (լուսանկար)

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա մարզաշապիկը։

«Արքայական» ակումբի նոր մարզահագուստը մանուշակագույն է՝ թևերի, ուսերի և օձիքի վրա սև ներդիրներով: «Սերուցքայինների» տեխնիկական հովանավորն Adidas ընկերությունն է:

«Ռեալն» առաջին անգամ նոր մարզաշապիկով հանդես կգա «Յուվենտուսի» դեմ ընկերական խաղում, որը կկայանա հուլիսի 30-ին Լոս Անջելեսում։

https://twitter.com/realmadrid/status/1542780043021123587

https://twitter.com/realmadrid/status/1542783817122996224