Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»

Հենրիխ Մխիթարյանն ու Անդրե Օնանան հանդես կգան «Ինտերում»: «Ռոմայի» կիսապաշտպանի և «Այաքսի» դարպասապահի անվճար տրանսֆերները պաշտոնապես գրանցվել են Ա Սերիայում։

«Ներաձուրիները» դեռ պաշտոնապես չեն հայտարարել տեղափոխությունների մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը միլանյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը ժամկետով: Մխիթարյանն ադ համաձայնագրով պետք է ստանա մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձ: