Քրիստոֆ Գալտիեն որոշել է՝ ով կլինի ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը

Ջանլուիջի Դոնարուման հաջորդ մրցաշրջանում կլինի ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն հղում անելով Le Parisien-ին։

Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի նշանակումից հետո 23-ամյա իտալացին, ինչպես նաև պաշտպաններ Աշրաֆ Հակիմին ու Մարկինյոսը, կիսապաշտպան Մարկո Վերատտին, հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապպեն կլինեն մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ:

Նախորդ մրցաշրջանում Դոնարուման Լիգա 1-ում անցկացրել է 17 հանդիպում, իսկ Կեյլոր Նավասը մասնակցել է 21 խաղի: