«Յուվենտուսը» հաջորդ շաբաթ կհայտարարի Անխել դի Մարիայի տրանսֆերի մասին

«Յուվենտուսն» աշխատում է Անխել դի Մարիայի պայմանագրի վերջնական դետալների ուղղությամբ, որպեսզի հաջորդ շաբաթ հայտարարի նրա տեղափոխության մասին, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այսօր ն 34-ամյա վինգերը պաշտոնապես դարձավ ազատ գործակալ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվեց, որի կազմում խաղում էր 2015 թվականից։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։