Կալվին Ֆիլիպսն այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար

«Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը հուլիսի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» համար բուժզննում կանցնի։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «քաղաքաբնակները» համաձայնության են եկել «Լիդսի» հետ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Գործարքի արժեքը կկազմի 45-50 մլն ֆունտ։ «Սիթիի» շարքերում Ֆիլիպսը կփոխարինի բրազիլացի Ֆերնանդինյոյին, ով կարիերան կշարունակի «Ատլետիկո Պարանաենսում»։

Նախորդ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։