Պաշտոնական. Վիտինյան՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Վիտինյան լքել է «Պորտուն» և միացել ՊՍԺ-ին: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 40 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Վիտինյան մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացին «Պորտուի» սան է։