Պաոլո Մալդինին հաստատել է, որ երկարաձգել է «Միլանի» հետ պայմանագիրը

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ։

Մալդինին «Միլանի» գրասենյակ է ներկայացել տեղական ժամանակով 22:20-ին՝ իր նախորդ պայմանագրի ավարտից ընդամենը 100 րոպե առաջ:

«Ամեն ինչ պատրաստ է: Մենք պայմանագիրը երկարաձգեցինք վերջին պահին, բայց դա արեցինք։

Ես ուրախ եմ, որ այստեղ եմ և պատրաստ եմ ծրագրել ապագան՝ էլ ավելի շատ հաղթանակներով: Ժամանակ կա, մի քիչ ուշացել ենք, բայց կորցրած ժամանակը կլրացնենք։ Շատ ուրախ եմ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։