Պաշտոնական. ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինուն՝ VBET ՀՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուգո Ֆիրմինուն, ով քվեարկության արդյունքներով ստացել է 58 միավոր։ Նրանից 2 միավոր պակաս է հավաքել և երկրորդ տեղն է գրավել մրցաշրջանն «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն: Լավագույն եռյակը 28 միավորով եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը: