«Բավարիան», գուցե պատժի Սերժ Գնաբրիին

«Բավարիան» դիտարկում է հարձակվող Սերժ Գնաբրիի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հնարավորությունը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը,ակումբի հետ

Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցների կարծիքով՝ ակումբի ղեկավարները պատրաստ են նոր մրցաշրջանում գերմանացուն դուրս թողնել թիմի հայտացուցակից:

Մյունխենյան ակումբն արդեն առաջարկել է ֆուտբոլիստին երկարաձգել համագործակցությունը, սակայն ֆուտբոլիստը չի շտապում ընդունել առաջարկը։

Ֆուտբոլիստն այժմ արձակուրդում է, որից հետո կորոշի իր ապագան։ 2021/22 մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։