Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը քվեարկության արդյունքներով ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ»՝ տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Մելիքյանը վաստակել է 97 միավոր։ Երկրորդ տեղում է 61 միավորի արժանացած «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։ Իսկ երրորդն է ճանաչվել նախորդ մրցաշրջանը «Արարատ-Արմենիայի» ղեկին անցկացրած, ներկայում «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիրի Գունկոն՝ 27 միավոր։