«Բուդե-Գլիմտի» հարձակվողը կտեղափոխվի իտալական թոփ ակումբ

«Բուդե-Գլիմտի» հարձակվող Օլա Սոլբակենը մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ: Այս մասին հայտնում է Il Mattino-ն։

Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանցիները նորվեգացու տրանսֆերի համար կվճարեն 2,5 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։