Աբդու Դիալոն կարող է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոն կարող է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը բազմաթիվ առաջարկներ ունի այլ ակումբներից, այդ թվում՝ «Միլանից», ուստի սենեգալցին վստահ չէ փարիզյան թիմում իր ապագայի հարցում։

Նախորդ մրցաշրջանում Դիալոն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 18 միլիոն եվրո: