Սվեն Բոտմանը «Նյուքասլ» տրանսֆերից առաջ հրաժեշտ է տվել «Լիլի» երկրպագուներին

«Լիլի» պաշտպան Սվեն Բոտմանը հեռանում է ֆրանսիական ակումբից։ Սոցցանցերի իր էջերում հոլանդացին հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին:

«Ես շնորհակալ եմ ակումբին «Լիլում» անցկացրած ժամանակի համար: Սա անհավանական փորձ էր: Մենք երկու նշանակալից տիտղոս ենք նվաճել։ Ես միշտ ջերմությամբ կհիշեմ այս ժամանակահատվածը»,- ​​գրել է Բոտմանը։

22-ամյա հոլանդացին կարիերան կշարունակի «Նյուքասլում»: Տրանսֆերի մասին պաշտոնապես պետք է հայտարարվի այս շաբաթ։