Քրիստինե Գրիգորյանը կսպասարկի Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլի խաղերը

Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կանցկացվի Կանանց Եվրոպայի Մ-19  առաջնության եզրափակիչ փուլը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ հայ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկվել է մրցաշարը սպասարկող մրցավարների թվում: