«Արսենալը» բարելավված առաջարկ է կատարել Լիսանդրո Մարտինեսի վերաբերյալ

«Արսենալը» բարելավված առաջարկ է կատարել «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու համար: Անգլիական ակումբը պատրաստ է արգենտինացու համար վճարել 35 մլն ֆունտ, հայտնում է Sky Sports-ը։

Էրեդիվիզիի չեմպիոններն արդեն մերժել են լոնդոնյան ակումբի առաջին առաջարկը և այժմ ուսումնասիրում են երկրորդը, որն «Արսենալը» հույս ունի, որ կընդունվի:

24-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։