Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի «Մոցա»

«Սամպդորիայի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր «Մոնցան», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ա Սերիայում: «Սամպդորիան» պատրաստ է բաժանվել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստից 2 միլիոն եվրոյի դիմաց:

Նախորդ մրցաշրջանում Կանդրևան Ա Սերիայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։