Կառլոս Վելան Բեյլի տրանսֆերից հետո նոր պայմանագիր կկնքի «Լոս Անջելեսի» հետ

«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան հայտնել է, որ մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Դա պարզապես ժամանակի հարց է: Չեմ ցանկանում հեռանալ, մինչև չնվաճեմ տիտղոսը։ Միգուցե մենք կարողանանք դա անել այս տարի»,- ասել է մեքսիկացին:

Վելան «Լոս Անջելեսում» է 2018 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ավարտը։