«Ինտերի» գլխավոր տնօրեն. «Դեռևս չենք կարող պաշտոնապես ձևակերպել Լուկակուի տրանսֆերը»

«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան մեկնաբանել է Ռոմելու Լուկակուի և Պաուլո Դիբալայի տրանսֆերների հետ կապված իրավիճակը։

«Շուտով համաձայնության կգանք։ Լուկակուի տեղափոխությունը դեռ չենք կարող պաշտոնապես ձևակերպել, դա մի քանի ժամի, ավելի ճիշտ՝ մի քանի օրվա հարց կլինի։

Ինչ վերաբերում է Դիբալայի հետ կապված իրավիճակին, ապա բանակցությունները դեռ շարունակվում են։ Մենք հանդիպել ենք նրա ներկայացուցիչների հետ: Սակայն համաձայնության հասնելու համար շահերը պետք է համընկնեն։ Առայժմ կոնկրետ ոչինչ չենք կարող հաղորդել»,- ասել է Մարոտտան: