Ռոնալդ Կումանը կարծում է, որ «Բարսելոնան» չպետք է 50-60 մլն եվրո վճարի Լևանդովսկու համար

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, ռմբարկու, բայց նա մեծ տարիք ունի։ Կասկածներ ունեմ, թե արդյոք արժե՞ նրա համար վճարել 50 կամ 60 միլիոն եվրո՝ չհաշված աշխատավարձը։

Հնարավոր է, որ Լևանդովսկուն մնացել է խաղալ ընդամենը 2 տարի: Ես մեծ կասկածներ ունեմ այս տրանսֆերի վերաբերյալ»,- ասել է Կումանը Esport3-ի եթերում: