Ռիյադ Մահրեզը որոշել է՝ որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ ակումբն ու ալժիրցին ծրագրում են բանակցություններ սկսել հաջորդ ամսվա ընթացքում պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Նշվում է, որ 31-ամյա Մահրեզը կցանկանար կարիերան ավարտել անգլիական ակումբում։

Ալժիրցի եզրային հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: