«Նոան» հայտարարել է 3 տրանսֆերի մասին

«Նոայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երևանյան ակումբը 3 նորեկ ունի:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի և կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանի հետ, որոնք նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել են Հայաստանի գավաթակիր։

«Նոային» է միացել նաև 25-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում, Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: