Նեյմարը հիասթափված է ՊՍԺ-ի նախագահի հայտարարության պատճառով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ բրազիլացուն դուր չեն եկել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի խոսքերը, ով նախորդ մրցաշրջանի վերջում հույս էր հայտնել, որ Նեյմարը հետագայում ավելի շատ ջանքեր կգործադրի։

Սակայն բրազիլացուն հեռանալու հավանականությունը ցածր է գնահատվում։ Նրա բարձր աշխատավարձն ու տրանսֆերային արժեքը խոչընդոտ են հանդիսանում թոփ ակումբների համար։