Լիգա 1-ի ակումբը պայմանագիր կառաջարկի Անդրեա Բելոտտիին

«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել հարձակվող Անդրեա Բելոտտիին։ Ակումբը պատրաստ է 28-ամյա իտալացուն պայմանագիր առաջարկել՝ նախատեսված մինչև 2025 թվականը, հայտնում է Foot Mercato-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելոտտին չի երկարաձգի պայմանագիրը «Տորինոյի» հետ, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

Անձամբ իտալացին կցանկանար կարիերան շարունակել «Միլանում», սակայն «ռոսոներիների» հետ բանակցություններում առաջընթաց չկա: