Հանս-Յոահիմ Վատցկե. «Կարծում եմ, որ «Բավարիայի» անկումը կսկսվի առաջիկա տարիներին»

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն կիսվել է Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» հեգեմոնիայի մասին իր կարծիքով։

«Ես երբեք չեմ ասել, որ հենց տասնմեկերորդ տարում «Բավարիան» կսկսի անկում ապրել: Բայց դա անպայման տեղի կունենա, և ես կարծում եմ, որ կլինի առաջիկա մի քանի տարիներին։

Ես հասկանում եմ, որ «Բավարիան» կցանկանար 30 անգամ անընդմեջ չեմպիոն դառնալ։ Դա նրանց իրավունքն է։ Բայց, իհարկե, դա օգուտ չի բերի Բունդեսլիգային»,- Վատցկեին է ցիտում Bild-ը։