Դոմենիկո Կրիշիտոն խզել է «Ջենոայի» հետ պայմանագիրը

Պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Ջենոայի» հետ, տեղեկացնում է Football Italia-ն:

Նախորդ մրցաշրջանում իտալացին մասնակցած 20 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբներից մեկը: