Խուան Ռիկելմե. «Ինձ բախտ է վիճակվել խաղալ Մարադոնայի և Մեսսիի հետ»

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռիկելմեն իր կարծիքն է հայտնել հարձակվողներ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի մասին։

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Մարադոնայի և Մեսսիի հետ: Ես փորձեցի խաղալ լավագույնս: Նրանք արգենտինական ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներն են։

Մեսսիի հետ ինձ բախտ վիճակվեց խաղալ ազգային հավաքականում և 2008 թվականի Օլիմպիական խաղերում: Լիոնելը գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում, նա էլ ինձ է շատ սիրում»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում TyC-ն։