Սվեն Բոտմանը համաձայնել է տեղափոխվել «Նյուքասլ»

«Միլանը» երկար ժամանակ է՝ բանակցություններ է վարում «Լիլի» հետ՝ փորձելով ձեռք բերել կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանին։ Բանակցություններն ընթացել են տարեսկզբից, և «ռոսոներիները» հոլանդացու հետ համաձայնեցրել են պայմանագիրը։ Մնում էր միայն համաձայնեցնել հրաժարագնի չափը։

Սակայն ֆրանսիական ակումբը չի ցանկացել ընդունել «Միլանի» առաջարկը՝ ակնկալելով, որ ավելի մեծ գումար կստանա «Նյուքասլից», որը ևս հետաքրքրված էր տրանսֆերով։

MilanNews-ի լրագրող Անտոնիո Վիտիելոյի տեղեկություններով՝ «Լիլի» ղեկավարության կողմից հոլանդացու վրա ճնշումն իր գործն արել է։ Բոտմանը համաձայնել է միանալ «կաչաղակներին», քանի որ այլևս չի ցանկացել սպասել «Միլանի» նոր առաջարկին: