Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խավի Գարսիան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Իսպանացին, ով «արքայական» ակումբի սան է, «սերուցքայինների» հիմնական կազմում անցկացրել է 18 հանդիպում։ 35-ամյա կիսապաշտպանը հայտնի է նաև «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր մրցելույթներով, որի հետ 2013/14 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն:

Գարսիան 2012-13 թվականներին խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում: