«Ինտերը» վերադարձել է Պաուլո Դիբալայի թեկնածությանը

«Ինտերը» վերսկսել է բանակցությունները հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Sky Sport Italia-ն:

Միլանյան ակումբը կարճատև դադար էր վերցրել բանակցություններում, քանի որ մարզական տնօրենը զբաղված էր «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալությամբ:

Այժմ միլանյան ակումբը վերադարձել է 28-ամյա արգենտինացու թեկնածությունը։

Դիբալան, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ՝ նախատեսված մինչև 2026 թվականը։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 8 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։