Սադիո Մանե. «Ես դիտում էի «Բավարիայի» խաղերը, երբ հանդես էի գալիս «Զալցբուրգում»»

«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն կիսվել է իր հույզերով գերմանական ակումբ տեղափոխվելուց հետո:

«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես «Բավարիայում» եմ: Մենք շատ ենք խոսել, և ես զգացի այս մեծ ակումբի հետաքրքրությունը, ուստի որևէ կասկած չունեի։ Հիմա ճիշտ ժամանակն է նոր մարտահրավերի համար: Ես ցանկանում եմ շատ բանի հասնել այս ակումբում, այդ թվում՝ Եվրոպայում։ Երբ ես խաղում էի «Զալցբուրգում», շատ հանդիպումներ էի դիտում «Բավարիայի» մասնակցությամբ: Ինձ շատ է դուր գալիս այս ակումբը»,- Մանեի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։